
Ուսանողի Տուն
«Ուսանողի Տունը» ոչ ֆորմալ կրթության և կեցության հարթակ է մարզից Երևան տեղափոխված ուսանողների համար։ Մեր նպատակն է մարզաբնակ երիտասարդների համար ստեղծել ինքնակրթության, ինքնազարգացման հարթակ՝ կազմակերպելով ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ գործարարների և խոսնակների հետ, այցեր տարբեր կազմակերպություններ, և դրա միջոցով խթանել մարզերի զարգացմանը կրթված և մրցունակ ներուժ ունենալու շնորհիվ։ Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի հետ համատեղ ուսանողներին տրամադրվում են նաև հարմարավետ կացարաններ։
«Ուսանողի տուն»-ը արդեն հյուրընկալել է 16 ուսանողների(գույքային և տեխնիկական հագեցվածությունից հետո մինչև 45 ուսանողի կարող է հյուրընկալվել), իսկ ոչ ֆորմալ կրթական, ինտելեկտուալ, ժամանցային մեր ծրագրերին միևնույն ժամանակ մասնկացում են 90-100 ուսանող։
Ծրագր նպատակն է՝
· Ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդների զարգացումը։
· Ուսանողական համայնքի ձևավորումը։
· Ուսանողների հմտությունների և կարողությունների զարգացումը։
· Աշխատաշուկայում ուսանողների մրցունակության բարձրացումը։
· Մարզերում աշխատատեղերի ստեղծումը։
· Ուսանողների վերադարձը մարզեր։
· Մարզային համայնքների համաչափ զարգացումը։
«Ուսանողի տուն» ծրագրի նպատակը հայրենիքը զարգացնող նվիրյալներ կրթելն է։
